Սպորտի պատմության մեջ ամենահանրաճանաչ բռնցքամարտիկներից մեկը՝ Մայք Թայսոնը, Ռոբին Գիվենսի հետ ամուսնացավ մարզական կարիերայի լուսավոր ժամանակներում՝ 1988-ին: Սակայն այն բանից հետո, երբ Գիվենսը վիժեց, նրանց հարաբերությունները սկսեցին հիշեցնել բռնցքամարտիկի ու «տանձի» հարաբերություններ: Մայքը կանոնավորապես ծեծում էր կնոջը ու դա չէր էլ թաքցնում: Տանը պատ չէր մնացել, որի հետ Ռոբինը «համբուրված չլիներ»: Սիրավեպն ավարտվեց մեկ տարի անց՝ բաժանությամբ: Այն Թայսոնի բյուջեն «թեթևացրեց» տասը միլիոն դոլարով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ